Միխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ
Բաց մի թողեքՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում է շնորհել երգիչ Միխայիլ Շուֆուտինսկուն։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, երկրի ղեկավարը համապատասխան հրամանագիրը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։
Շուֆուտինսկին ծնվել է Մոսկվայում 1948 թվականին։ 1981-ին ընտանիքով արտագաղթել է ԱՄՆ, իսկ 2003-ին վերադարձել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել այնտեղ։ 2013 թվականին արտիստին շնորհվել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։
Շուֆուտինսկուն ամենամեծ ճանաչումը բերել է Իգոր Կրուտոյի երաժշտությամբ և Իգոր Նիկոլաևի հեղիանակած «Третье сентября» երգը, որը դարձել է նրա ամենահայտնի հիթերից մեկը։
Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել նաև «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Ալեքսեյ Զուբրիցկուն։ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին նա մասնակցել է Միջազգային տիեզերակայան կատարած արշավախմբին և երկու անգամ դուրս եկել բաց տիեզերք։
«Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովն արժանացել է Աշխատանքի հերոսի կոչման, իսկ մարզական մեկնաբան Գեորգի Չերդանցևին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր լրագրողի կոչում։
Հետևեք մեզ՝ այստեղ