FIDE Grand Prix. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել 5-րդ տուրում
ՍպորտՇվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող FIDE Grand Prix մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ռուս Պյոտր Սվիդլերի հետ:
Մրցող շախմատիստների միջև պարտիան ավարտվել է 35-րդ քայլում:
5 տուրերից հետո Արոնյանն իր ակտիվում գրանցած 3 միավորով մրցաշարային աղյուսակում կիսում է 2-րդից 5-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ը մրցաշարում հանգստյան օր է: