Հայերեն

Մեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում Իսպանիայում

Սպորտ

Արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին սկզբունքային համաձայնության է եկել Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Էլդենսե» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու շուրջ: Սա 39-ամյա ֆուտբոլիստի արդեն երկրորդ նմանատիպ գործարքն է 2026 թվականի ընթացքում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Ինտեր Մայամիի» աստղի իրավաբաններն արդեն որոշ ժամանակ բանակցություններ էին վարում ակումբի ներկայիս սեփականատերերի՝ Խուան Կառլոս Տրուխիլիոյի գլխավորած կոլումբիական TH ներդրումային խմբի հետ։ Ակնկալվում է, որ Մեսսին կգնի ակումբի բաժնետոմսերի 100%-ը՝ հանդես գալով որպես միակ ներդրող՝ առանց երրորդ անձանց կամ նախկին ֆուտբոլիստների ներգրավման։ Գործարքի պաշտոնական ավարտը կախված է Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդի (CSD) թույլտվությունից, որի ստացումից հետո այն կհայտարարվի առաջիկա օրերին։ Մեսսին կդառնա առաջին արգենտինացին, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի սեփականատեր կդառնա Իսպանիայում:

Ակումբի ընտրությունը պատահական չէ։ «Էլդենսեն» տեղակայված է Ալիկանտե նահանգի Էլդա քաղաքում, որը գտնվում է Կատալոնիայի հարևանությամբ։ Հենց այստեղ է Մեսսին ծրագրում հաստատվել կարիերան ավարտելուց հետո։ Ակումբն այս պահին ելույթ է ունենում Իսպանիայի ուժով երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում, սակայն մրցաշրջանի մեկնարկն անհաջող է ստացվել. անցկացրած տուրերից հետո թիմն ունի ընդամենը 2 միավոր և գտնվում է վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը:

Եթե գործարքը բարեհաջող ավարտվի, սա կլինի 2026 թվականին Մեսսիի կողմից ձեռք բերված երկրորդ ակումբը։ Ապրիլին նա արդեն դարձել էր կատալոնական «Կոռնելյայի» սեփականատերը։ Այս ակումբը, որը հանդես է գալիս Իսպանիայի ցածր դիվիզիոններից մեկում, հայտնի է իր հզոր ակադեմիայով, որտեղ ժամանակին կրթվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ժորդի Ալբան, Դավիդ Ռայան և Կեյտա Բալդեն:

Գործող և նախկին ֆուտբոլիստների կողմից ակումբներ գնելու պրակտիկան ավելի ու ավելի է տարածվում։ Կրիշտիանու Ռոնալդուն ունի իսպանական «Ալմերիայի» բաժնետոմսերի 25%-ը, Լուկա Մոդրիչն ու Զլատան Իբրահիմովիչը փոքրամասնական բաժնետերեր են համապատասխանաբար «Սուոնսիում» և «Համարբյուում»։ Կիլիան Մբապեն 2024-ին 15 մլն եվրոյով գնեց ֆրանսիական «Կանը», թեև այս նախագիծն առայժմ այնքան էլ հաջողված չէ։ Իսկ ահա Ժերար Պիկեն 2018-ին ձեռք բերեց ցածր դիվիզիոնում հանդես եկող «Անդորրան», որը նրա ղեկավարությամբ կարճ ժամանակում բարձրացավ Սեգունդա։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա Կոստանյան
Ամենադիտված