Այսօր Երևանում և Քասախ գյուղում օձեր են հայտնաբերվել
ՀասարակությունՀուլիսի 10-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկում նկատվել է օձ. որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 10-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: