Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը
ՏնտեսությունՍեպտեմբերի 13-ին «ԱՅԲ» դպրոցում կկայանա Հայ Գործարարների Ասոցիացիայի
կազմակերպած Buissup Challenge-ի եզրափակիչ փուլը, պաշտոնական փակումը և
մրցանակաբաշխությունը։
Եռօրյա ծրագրի շրջանակում շուրջ 150 երիտասարդ մասնագետներ, միավորվելով
բազմապրոֆիլ թիմերում, աշխատել են հայկական խոշոր ընկերությունների ներկայացրած 10
իրական բիզնես մարտահրավերների շուրջ։ Մարտահրավերներ են ներկայացրել Ucom-ը,
Union LLC-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple
Leafs Clinic-ը, Dalma Garden Mall-ը և Bacon Product-ը։
Դրանք ընդգրկում են բիզնեսի զարգացման արդիական ուղղություններ՝ արհեստական
բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքներ, հաճախորդների փորձ, մարդկային
ռեսուրսների կառավարում և ներքին գործընթացների օպտիմալացում։
Եզրափակիչ օրը թիմերն իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների
ներկայացուցիչներին։ Առաջարկները կգնահատվեն՝ ըստ կիրառելիության, նորարարության և
ակնկալվող բիզնես ազդեցության։ Լավագույն լուծումների հեղինակ թիմերի միջև կբաշխվի 3,5
մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը։
Օրվա ծրագիրը կմեկնարկի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի
«Խոսքի արվեստ» աշխատարանով, որին կհաջորդեն թիմերի վերջնական աշխատանքն ու
մարտահրավերների լուծումների ներկայացումները։
Պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը կմեկնարկեն ժամը 19։30-ին,
որից հետո կանցկացվի գալա ընթրիք և երաժշտական ծրագիր։
Buissup Challenge-ը ստեղծվել է որպես բիզնեսի և մասնագիտական ներուժի հանդիպման
հարթակ, որտեղ մասնակիցները ոչ միայն առաջարկում են գաղափարներ, այլև աշխատում են
իրական խնդիրների վրա և իրենց լուծումները ներկայացնում անմիջապես որոշում
կայացնողներին։
Հայ Գործարարների Ասոցիացիայի մասին
2019 թվականին հիմնադրված Հայ Գործարարների Ասոցիացիան շահույթ չհետապնդող
կազմակերպություն է, որը Հայաստանի և միջազգային բիզնես համայնքների միջև
համագործակցության հարթակ է ձևավորում։ Իր գործունեության յոթ տարիների ընթացքում
Ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ գործարար միջոցառումներ և նախաձեռնություններ։
Հայ Գործարարների Ասոցիացիայի նախագահն է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և
նախագահ Սամվել Կարապետյանը։
Կոնտակտային համարներ - Էդուարդ- 094-98-00-44, Լեռա 098-94-04-17