Հայերեն


Չգիտեն՝ տակից ոնց դուրս գան. ազատամարտիկին սպանելու գործով նիստերը հետաձգվում են

Հասարակություն

1in.am-ը գրում է․

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործով դատական նիստը։ Մի քանի ամիս շարունակ այս գործով դատական նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։ Այսօր էլ գործով փորձագետները չէին ներկայացել դատարան։ Նրանք Հունաստանում իրենց հանգիստն էին վայելում։

Հիշեցնենք, որ Վարդան Թումանյանին օրը ցերեկով կնոջ ու աղջկա աչքի առաջ ծեծելով մահվան էին հասցրել Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը իր հոր և եղբայրների հետ այն բանի համար, որ Ջունգլի հոր և Վարդան Թումանյանի միջև կենցաղային վեճ էր ծագել, միմյանց հրել էին, ապա Ջունգլի հայրը գնացել և որդու ու ազգականների հետ վերադարձել էր հաշիվ մաքրելու։ Դաժան ծեծի հետևանքովՎարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Փորձագիտական առաջին եզրակացությունը ևս փաստել էր, որ մահը վրա է հասել գլխին հասցված բութ հարվածների հետևանքով։ Սակայն ամիսներ անց կրկին նշանակված դատաբժշկական փորձաքննությունը տրամագծերով այլ եզրակացություն էր տվել. իբրև թե Վարդան Թումանյանը մահացու հիվանդություն է ունեցել, այդ օրը պետք է մահանար, պարզապես միջադեպը համընկել է դրան։ Հենց այս եզրակացության հիման վրա էլ մեղադրյալները հայտնվեցին ազատության մեջ։

Այսօր դատարանում փորձագետները պետք է բացատրեին, թե ինչպես է հնարավոր նույն փորձաքննությանն ամիսներ անց տալ տրամագծորեն հակառակ եզրակացությունը, սակայն որերորդ անգամ չէին ներկայացել դատական նիստին։

Վարդան Թումանյանի կինը՝ Տանյա Մելքումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միտում է տեսնում ամիսներ շարունակ դատական նիստերը ձգձգելու մեջ։ «Թե ինչ խոստման են սպասում, ում խոստմանն են սպասում, չգիտեմ, բայց հաստատ միտում կա նիստերը ձգձգելու մեջ։ Մեկ փաստաբանին են փոխում, մեկ ուրիշ պատճառ են առաջ գտնում։ Անիմաստ ձգձգում են, քանի որ չեն կողմնորոշվում ինչպես հանգուցալուծել այս գործը։ Սա մի այնպիսի աղմկահարույց գործ ստացվեց, որ չգիտեն ոնց տակից դուրս գան։ Փորձագետները չգիտեն՝ ինչպես պարզաբանել իրենց խայտառակ եզրակացությունը»,- ասաց ազատամարտիկի կինը։

Ազատամարտիկի քույրն էլ՝ Մարիետա Թումանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե այս գործն ըստ էության չքննվի և մեղավորները չպատժվեն, «ինքն իր ձևով է այս հարցը լուծելու։ «Թող դրանից հետո չասեն, թե ես չէի զգուշացրել։ Եթե այս երկրում արդարադատություն կա, ապա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց տիկին Մարիետան։

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված