Մարտական բարդ առաջադրանքներ կատարող զինծառայողները ստացել են համակարգիչներ
ՀասարակությունՊաշտպանության բանակի մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող տասը զինծառայողներ ստացել է դյուրակիր համակարգիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ Երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում զինված ուժերում, որոնց նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, մերօրյա հերոսների սխրանքների ներկայացումն ու փառաբանումը։
Կարեն Ավագյանը, անդրադառնալով մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող զինծառայողների պարգևատրմանը, ասել է, որ պետք է հպարտանալ նրանց անձնվեր ծառայությամբ և երախտապարտ լինել. «Նրանք պատվով են կատարում բարդագույն խնդիրներ։ Սա ամենափոքր բանն է, որ մենք կարող ենք անել այդ հերոս տղաների համար, ում ամեն օրը սխրանքի պատմություն է»։