Արթուր Աբրահամն արդեն Լոնդոնում է
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն արդեն Լոնդոնում է:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: