Իրանը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում լարվածության սրման առնչությամբ
ԱշխարհԻրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրման առնչությամբ և հայտարարել է, որ հակամարտության սրացումը չի բխում ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների շահերից: Նա այդ մասին հայտարարել է երկուշաբթի իր ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Իրանի ԱԳՆ խոսնակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հույս է հայտնել և նախազգուշացրել է «բռնության սադրանքի համար թշնամիների դավադրությունների մասին»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը հավելել է, որ Իրանը ջանք չի խնայի այդ տարածաշրջանում լարվածության նվազման համար: