Օրական 3 բաժակ սուրճի օգտագործումը կկանխի վաղաժամ մահացության ռիսկը. գիտնականներ
LifeԱմերիկացի և բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ օրական երեք բաժակ սուրճի օգտագործման դեպքում վաղաժամ մահացության հավանականությունը ցածր կլինի։
Գիտնականների երկու խումբն էլ հայտարարել է, որ սուրճը նվազեցնում է լյարդի հիվանդության ռիսկը, արյան շրջանառության և մարսողական համակարգի խնդիրները։
Գիտնականները վստահ են, որ հակաօքսիդանտ տարրերը, որն իր մեջ պարունակում է կոֆեինը օգտակար է մարդու օրգանիզմի համար։
Ըստ վերջիններիս՝ սուրճը նաև օգտակար է իմունային համակարգը բարելավելու համար։ Գիտնականները նաև պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական 3 բաժակ սուրճ են խմում, նրանց մոտ վաղաժամ մահացության ռիսկը 18-ով նվազում է, քան այն մարդկանց մոտ ովքեր սուրճ չեն խմում։