Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում
ԱշխարհԼոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
«Ադրբեջանական գործերն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ քաղաքացիական ղեկավարության դեմ. հայացք ներսից» խորագրով քննարկմանը Սիրնաուշ Սահակյանը կներկայացնի Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունների իրավական վերլուծությունը։
Սահակյանը մասնավորապես անդրադառնալու է այն հարցին, թե արդյոք չճանաչված միավորի քաղաքացիական, քաղաքական կամ վարչական կառույցներում ներգրավվածությունը, առանց անձի կողմից կոնկրետ հանցավոր արարք կատարելու ապացույցների, կարո՞ղ է ինքնին դիտարկվել որպես հանցագործություն։
Կքննարկվեն նաև, թե արդյոք միայն չճանաչված լինելու հանգամանքը կարո՞ղ է իրավաչափորեն սովորական քաղաքացիական կամ հանրային գործունեությունը վերածել հանցավոր արարքի։ Քննարկումը կվարի Promise Institute Los Angeles-ի գործադիր տնօրեն Հադար Հարիսը։
Հետևեք մեզ՝ այստեղ