Կինը ամուսնուն ծեծել է սոցցանցերում կանանց լուսանկարները հավանելու համար
ԱշխարհՊետերբուրգի բնակիչը` Իլյան ոստիկանություն է դիմել ու հայտնել, որ իր կինը անընդհատ վիճում է սոցիալական ցանցերում այլ կանանց լուսանկարները հավանելու համար, ավելին մեկ անգամ էլ նրան ծեծել է և նա ստիպված է եղել դիմել հիվանդանոց։
Ըստ տղամարդու՝ նրա կինը մանրակրկիտ ձևով ուսումնասիրում է նրա սոցցանցերում այլ կանանց լուսանկարները հավանելու ակտիվությունը։
«Անճոռնիների լուսանկարները հավանելով ինձ նվաստացնում ես»,- նշել է վերջինիս կինը։
Կին այնպես է ծեծել ամուսնուն, որ վերջինս վախենում է տուն վերադառնալ։ Սակայն կինն էլ իրեն է զոհ համարում։
«Ինչպես կարող է երկու քերծվածքի համար նա ոստիկանություն դիմել»,-նշել է կինը։