Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու օրը դեռ պարզ չէ
ՀասարակությունTert.am-ը գրում է.
ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած և 6,9 տարի ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու օրը դեռ պարզ չէ:
ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ Հարությունյանի փոխանցման գործընթացն ընթանում է միջազգային պայմանագրով սահմանված կարգով:
«Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացն ընթանում է միջազգային պայմանագրով սահմանված կարգով, և դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի լրացուցիչ»,-հայտնեցին Արդարադատության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում էր ընդունել դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու մասին, որն ուժի մեջ էր մտել հուլիսի 4-ին:
Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: