Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ
ՀասարակությունՍեպտեմբերի 16-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս, Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ նկատել են վիճաբանող մի խումբ երիտասարդների։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք կիրառելով երիտասարդներից մեկի ձեռքից վերցրել են ատրճանակ՝ կանխելով հետագա զարգացումները։ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով նշված անձը ձերբակալվել և տեղափոխել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բաժնում պարզվել է, որ Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։
20-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հետևեք մեզ՝ այստեղ