Պայմանագրային զինծառայողի մեկ աչքի տեսողությունը վերականգնվել է
ՀասարակությունՀունիսի 16-ին Արցախում վիրավորված պայմանագրային զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատվում է նորմալ, զինծառայողը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Panorama.am-ի թղթակցին ասաց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը:
«Մեկ աչքի տեսողությունն արդեն վերականգնվել է, մյուսի բուժումը դեռ շարունակվում է: Հաշվի առնելով այն վնասվածքը, որ ստացել է զինծառայողը, այսօր կարող ենք ասել, որ նրա առողջական վիճակը նորմալ է»,- նշեց ակնաբույժը՝ հավելելով, որ զինծառայողը բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում:
Հիշեցնենք, որ Արցախում հակառակորդի կրակոցից աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել էին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:
Շարունակությունն՝ այստեղ: