Հայերեն


Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, երբ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր մասնակցությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի Արցախ կազմակերպված դիվանագիտական այցին, իսկ քննադատություններին պատասխանում է ոչ թե Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների, Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման, հումանիտար ճգնաժամի և ավելի քան 150 հազար հայերի հայրենազրկման փաստերի շեշտադրմամբ, այլ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարազորության նշան դնելով։ Խոսքը ձևակերպումների մի «լեզվի» մասին է, որը արտաքինից ներկայանում է որպես չեզոքություն, հավասարակշռություն և միջնորդական զգուշավորություն, բայց իրականում հանգեցնում է պատասխանատվության լղոզման, զոհի և ուժ կիրառողի միջև սահմանների աղավաղման, փաստի և քարոզչության նույն հարթության վրա տեղադրման։

Գրոնոյի այցը եղել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական շրջայցի մաս, որի գլխավոր նպատակը Արցախում կատարվածի լեգիտիմացումն է միջազգային հանրության աչքում։ Քննադատության հիմնական առանցքը հենց այն էր, որ նման այցը տեղի է ունենում այն միջավայրում, որտեղ Արցախը բռնի հայաթափված է, իսկ միջազգային անկախ մոնիթորինգի, փախստականների վերադարձի երաշխիքների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմների հարցերը մնացել են օդում կախված։ Այսինքն, ԵՄ հատուկ ներկայացուցչի ներկայությունը ոչ թե պարզապես տեղում իրավիճակին ծանոթանալու տեխնիկական քայլ է ընկալվում, այլ փաստացի մասնակցություն մի բեմադրության, որի նպատակն է աշխարհին ցույց տալ «հետկոնֆլիկտային նորմալություն»՝ այդ նորմալության ամենակարևոր գործոնի՝ Արցախի բնիկ հայ բնակչության բացակայությամբ։

Գրոնոյի ձևակերպումների ամենախնդրահարույց կողմն այն է, որ դրանք կրկնում են միջազգային դիվանագիտության մեջ վաղուց արմատացած այն մեխանիզմը, որով ասիմետրիկ բռնությունը ներկայացվում է որպես «երկու կողմի պատմություն»։ Երբ նրան ուղիղ հարց է տրվում Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների, մշակութային հուշարձանների ոչնչացման, վերանվանման կամ յուրացման մասին, նա խոսքը տեղափոխում է հակամարտության ավելի վաղ փուլերում կողմերին վերագրվող ավերածությունների դաշտ և նշում, որ հաղորդումները պետք է անկախ կերպով ստուգվեն մշակութային ժառանգության փորձագետների կողմից։

Առաջին հայացքից սա կարող է թվալ պրոֆեսիոնալ դիվանագիտական պատասխան՝ որևէ կողմի վերջնական մեղադրանք չներկայացնել, հղում անել փորձագիտական ստուգման անհրաժեշտությանը, ընդգծել ժառանգության պահպանման կարևորությունը։ Սակայն քաղաքական և բարոյական մակարդակում ականատես ենք լինում շատ ավելի լուրջ իրողության։Փաստացի դատարկված Արցախում, որտեղ հայ բնակչություն այլևս չկա, որտեղ հայկական եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանոցները, արձանագրությունները մնացել են այն պետության վերահսկողության տակ, որի ղեկավարությունը տարիներ շարունակ առաջ է տարել հայկական հետքի ժխտման, «կովկասյան ալբանականացման» և պատմական հիշողության վերաձևման քաղաքականություն, եվրոպական ներկայացուցիչը պատասխանատվությունը չի կոնկրետացնում, այլ այն վերածում է ընդհանուր, երկկողմ, մշուշոտ և ապագա ստուգման ենթակա հարցի

Սա հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ անկախ կազմակերպությունների և հետազոտողների կողմից արդեն արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ ջնջման դեպքեր։ Այստեղ է, որ ի հայտ է գալիս եվրոպական դիվանագիտության հիմնարար հակասությունը։ Եվրամիությունը, որպես արժեքային միություն, իր ինքնությունը կառուցել է մարդու իրավունքների, ինքնորոշման, փոքրամասնությունների պաշտպանության, մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանական կամ էթնիկ զտման քաղաքականությունների կանխարգելման գաղափարների վրա։ Բայց Հարավային Կովկասում՝ հատկապես Արցախի հարցում, այդ արժեքային լեզուն հաճախ զիջում է տեղը էներգետիկ, տրանսպորտային, աշխարհաքաղաքական և անվտանգության հաշվարկներին։

Ադրբեջանը ԵՄ-ի համար էներգակիրների մատակարար է, Թուրքիայի հետ կապող աշխարհաքաղաքական օղակ, Ռուսաստանի ազդեցությունը շրջանցելու ենթադրյալ ուղի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի մաս, իսկ Ուկրաինայի պատերազմից հետո Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականության մեջ Բաքվի նշանակությունն էականորեն աճել է։ Գրոնոյի պարագայում առանձնապես կարևոր է այն, որ նա ոչ թե անտեղյակ պաշտոնյա է, այլ Հարավային Կովկասի հարցերին երկար տարիներ առնչված փորձառու գործիչ։ Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ արտաքին քաղաքականության, հակամարտությունների կարգավորման և դիվանագիտության ոլորտում՝ մասնագիտանալով հատկապես հետխորհրդային տարածաշրջանի և Հարավային Կովկասի հարցերում։ Ուստի, այն վարկածը, թե եվրոպական դիվանագետները չեն հասկանում Արցախի հակամարտության պատմական ակունքները, տեղում ժողովրդագրական իրականությունը, Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի արհեստական ընդգրկման խնդիրը, 1988 թվականից սկսված հայ բնակչության ինքնորոշման պահանջը, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հակահայկական բռնությունների ազդեցությունը, 2020 թվականի պատերազմը, Լաչինի միջանցքի փակումը և 2023 թվականի վերջնական ռազմական ճնշման հետևանքները, համոզիչ չէ։

Իրականում այսպիսի մոտեցումն արդեն ոչ թե չեզոքություն է, այլ կեղծ հավասարակշռություն։ Իսկ կեղծ հավասարակշռությունը հատկապես վտանգավոր է հետէթնիկ զտման և ցեղասպանական իրողությունների միջավայրում, որովհետև այնտեղ, որտեղ այլևս հայ բնակչություն չկա, «երկու կողմի» մասին խոսելը դառնում է ավելի անհեթեթ։Մի կողմը վերահսկում է տարածքը, նյութական միջավայրը, արխիվները, մուտքը, շինարարությունը, վերակառուցումը, պատմական ներկայացումը, իսկ մյուս կողմը զրկված է իր տներից, եկեղեցիներից, գերեզմաններից և նույնիսկ սեփական պատմության ֆիզիկական վկայություններին հասնելու հնարավորությունից։

Այդպիսով, եվրոպական պաշտոնյաները, ելնելով երկակի չափորոշիչներից ու քաղաքական հաշվարկներից, ոչ միայն լեգիտիմացնում են Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործություններն, այլև անմիջական մասնակցություն են ունենում դրանց, իսկ դա շատ վտանգավոր ճանապարհ է, քանի որ Արցախի օրինակով իրադարձություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն աշխարհի տարբեր մասերում, այլև հենց Եվրոպայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված