Հայերեն

Սերժ Սարգսյանը զարթնել է

Տնտեսություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է․

2016 թվականը խայտառակ սկսվեց Հայաստանի տնտեսության համար։ Թվում էր, թե տարին որոշակի տրամաբանություն կմտցնի գոնե տնտեսական գործընթացներում, գոնե իրավիճակը ստաբիլացման կգնա։ Սակայն` ոչ։

Ամեն օր եւ ամեն ամիս երկրի տնտեսական վիճակն էլ ավելի է վատանում` անհասկանալի շրջապտույտի մեջ ներքաշելով նորանոր սոցիալական խմբերի։ Եթե մեկ-երկու տարի առաջ տնտեսական իրավիճակից բողոքում էին բոլորը, բացի հարուստներից, հիմա արդեն տնտեսական «կրիզիսը» հասել է հարուստներին։ «Բագատիե տոժե պլաչուտ» հայտնի սերիալի տիպաժների նմանակներին այսօր կարելի է հանդիպել Հայաստանում։ Եվ եթե սերիալում հարուստները լացում էին բարոյա-արժեքային կրիզիսից, ապա մեր երկրում դեռեւս առաջին փուլում ենք` հարուսները դեռեւս լացում են փողի հոսքերի նվազումից, իրենց նախկին ծախսերի համեմատ` փողի «քչությունից»։

Դեռեւս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ 2016թ. հունվար-փետրվարին պետբյուջեի հարկային մուտքերը թերակատարվել են։ Այս տարվա մարտի 1-ից հարկային քաղաքականության պատասխանատու հռչակվեց ՊԵԿ նոր նախագահ Հովիկ Հովսեփյանը։ Վերջինս նոր էր սկսել պաշտոնավարել, երբ արագորեն պարզվեց, որ այս մարդն ի վիճակի չէ հարկեր հավաքել ու բյուջեի մուտքեր ապահովել։ Մամուլն ու քաղաքական շրջանակները սկսեցին բացահայտ խոսել Հովսեփյանի անճարակության մասին, սակայն նրան սատարելու եկավ Սերժ Սարգսյանը։

Ապրիլը ծանր էր բոլոր իմաստներով։ Ու հանկարծ պարզվեց, որ ապրիլը հարկային մուտքերի համար ոչ միայն ծանր ժամանաշրջան չի եղել, այլ գերազանցել է վերջին 10 տարվա պատկերը։ Այդ մասին խրոխտ տոնայնությամբ հայտարարեց Սերժ Սարգսյանը. մայիսի 5-ին վերջինս ազդարարեց. «Ապրիլ ամսին Պետեկամուտների կոմիտեն հավաքագրել է 100 միլիարդ դրամ։ Մոտավորապես 100 միլիարդ դրամ։ Մեր երկրի պատմության մեջ այդպիսի բան չի եղել։ Եվ եթե այստեղ հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հիմնական հարկատուները գրեթե շահույթ չեն ստացել, այսինք գունավոր մետաղների գների անկման պատճառով եւ այլն, իրենք գրեթե շահութահարկ չեն վճարել, բա էդ ովքեր են վճարել։ Իհարկե էլի տեղ ունենք եւ էլի ենք հավաքելու»։

Նորություն չէ, որ Սերժ Սարգսյանն իր անպատասխանատու հայտարարություններով բավականին հաճախ է մարդկանց զվարճացնում։ Հասարակությունը սկսել է կարոտով սպասել նրա ամեն մի հայտարարությանը` անկախ թեմայից, որովհետեւ դա միշտ զվարճալի է ստացվում։ Իսկ այս հայտարարությունը կոնկրետ զվարճալի ստացվեց այն պարզ պատճառով, որ դրանից միայն օրեր առաջ էր պարզվել, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձեւ աճ է արձանագրվել։ Մամուլը տեղեկացրեց, որ մոտ հաշվարկներով 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել։ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն էլ շտապել էր «սվաղել», թե գիտեք, ներմուծող երկու ընկերություն սխալվել են եւ 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել։ Համապատասխան շրջանակների եզրակացությունը կարճ այսպիսին էր` սովորաբար գործարարները «սխալվում» եւ ավել հարկեր են վճարում այն դեպքերում, երբ տնտեսության վիճակը հասնում է վտանգավորի շեմին։

«Չի» տեղեկություններով` այս աղետալի վիճակը շարունակվել է նաեւ ամառային ամիսներին։ Մեր տեղեկություններով` ՊԵԿ-ը շարունակում է չկարողանալ հավաքագրել հարկերը։ Հովիկ Հովսեփյանի պաշտոնավարման օրվանից մինչեւ օրս «հարկայինի աշխատողներին» չի հաջողվում պլանով նախատեսված բյուջետային մուտքերն ապահովել։ Մեր երկրում նման իրավիճակ եղել էր մեկ էլ 2000 թվականին, երբ ոլորտի պատասխանատուն Գագիկ Պողոսյանն էր` Իմակի Գագոն։ Գագիկ Պողոսյանը Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի աներն է։ 2001թ. սեպտեմբերի 11-ին Գագիկ Պողոսյանն իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվեց։ Այն ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համոզմունք էր հայտնել, որ Պողոսյանի սպանությունը կապված էր նրա աշխատանքային գործունեության հետ։

Հավելենք նաեւ, որ իրավիճակն օրերս քննարկվել է նախագահականում։ Սերժ Սարգսյանն իրեն խաբվածի կարգավիճակ է ընտրել։ Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում լրջագույն փոփոխություններ են լինելու գործադիրի կազմում։ Ճիշտ է, սրանից ոչինչ չի փոխվի, եւ կյանքի որակն առաջընթաց չի գրանցի, բայց ներիշխանական խարդավանքների նոր ճակատներ կստեղծվեն։ Սա էլ իր հերթին նոր տրոհումներ կառաջացնի։ Հետեւենք զարգացումներին։

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը
Ամենադիտված