Հայերեն


Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան

Blog
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար։

 Եթե ազգը այս երկու կարգավիճակներից որևէ մեկում չէ, նշանակում է՝ քաղաքականապես դեռ հասուն չէ և, որ ամենակարևորն է, չունի հասուն քաղաքական էլիտաներ։

 Փառք Աստծո, մենք այսօր ունենք սուվերեն, անկախ պետություն։ Բայց անկախություն ունենալը դեռ բավարար չէ։ Պետք է հասկանալ՝ ինչ է անկախությունը, ինչ է սուվերենությունը և ինչպես են դրանք պահպանվում։

Պատմության մեջ եղել են ազգեր, որոնք աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով անկախություն են ձեռք բերել, բայց չեն կարողացել այն պահպանել։ Կամ վերածվել են այլ պետությունների ձեռքում գործիքի՝ սեփական ժողովրդին զոհաբերելով օտար պետությունների ու աշխարհաքաղաքական բևեռների շահերին։

Այսօր, ցավոք, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ վտանգված կարող են լինել մեր անկախությունն ու պետականությունը։

Հենց այդ պատճառով Հայաստանի քաղաքական էլիտաներն ու ժողովուրդը պարտավոր են դրսևորել բարձր քաղաքական հասունություն՝ պաշտպանելու սեփական պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը։
Միայն խոսելով և կենացներ խմելով՝ պետականություն չես կերտի և անկախություն չես պահպանի։ Դրա համար անհրաժեշտ են խորը քաղաքական գիտելիք, հասուն հասարակություն և պատասխանատու քաղաքական էլիտաներ։

Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում, ու կարողանանք ճիշտ գնահատել այն իրավիճակը, որում հայտնվել ենք։

Ժամանակն է սթափվելու և Հայաստանի պետական շահերից բխող որոշումներ կայացնելու։

Ազգերը ձգտում են անկախության, որպեսզի ունենան սեփական պետություն և իրենց ճակատագիրը տնօրինեն իրենք։ Բայց անկախությունը նաև պատասխանատվություն է։

 Երբ մեր իշխանությունները հայկական են, նրանք պետք է այնպես կառավարեն երկիրը և այնպես վերաբերվեն սեփական ժողովրդին, որ Հայաստանի քաղաքացին զգա ու հասկանա անկախ պետություն ունենալու արժեքը։ Որպեսզի ժողովուրդը երբեք չհիասթափվի իր անկախությունից և չմտածի․ «Ի՞նչ տարբերություն, եթե հայերն էլ մեզ հետ վարվում են այնպես, ինչպես ժամանակին վարվել են օտարները»։
Սիրելի՛ ժողովուրդ, անկախությունն ու պետականությունը մեր ամենաթանկ արժեքներն են։

 Ես, օրինակ, ինձ համար ամենաթանկ և կարևոր գործերից մեկը համարում եմ այն, որ կարողանամ իմ որդուն ժառանգել հարատևող Հայաստանի անձնագիր։ Դա, երևի թե, կլինի իմ կյանքի ամենամեծ գործը։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է այդ պատասխանատվությունը զգա։

Տոնդ շնորհավոր, իմ երկիր, իմ Հայաստան։
 
Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված