Շոկոլադը լավացնում է հիշողությունը
LifeԱմեն տարի հուլիսի 11-ին նշվում է շոկոլադի միջազգային օրը: Այն առաջին անգամ սկսել է նշվել Ֆրանսիայում 1995թ-ին:
Իսկ ինչպիսի՞ օգտակարություն ունի շոկոլադը:
Իտալիայի համալսարանի բժիշկները պնդում են, որ կակաոյի պարբերական օգտագործումն օգնում է լավացնել հիշողությունը: Ըստ նրանց՝ շոկոլադը լավ է հատկապես այն տարեց մարդկանց համար, ում մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են նկատվում:
Շոկոլադի մեջ կան նաև այնպիսի տարրեր, որոնք օգնում են թուլանալ և հոգեպես վերականգնվել: Իսկ սև շոկոլադն էլ արտադրում է երջանկության հորմոններ՝ բարձրացնելով տրամադրությունը: