Կոալիցիայի զորքերն Իրաքում կմնան նաև ԻՊ-ին հաղթելուց հետ
ԱշխարհԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի զինվորները, որոնք մասնակցում են Իրաքում «Իսլամական պետության» դեմ անցկացվող «Անսասան վճռականություն» գործողությանը, կմնան այնտեղ նաև ահաբեկչական խմբավորմանը հաղթելուց հետո:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունն, այս մասին հայտնել է ռազմական գործողության հրամանատար, ամերիկացի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Կոալիզիայի զորքերն Իրաքում կմնան նաև ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո: Նրանց թվաքանակն զգալիորեն ավելի քիչ կլինի: Նրանք կզբաղվեն իրաքյան զորքերի վերապատրաստմամբ»,-ասել է ամերիկացի սպան: