Մատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել
Բաց մի թողեքՄատենադարանի պատվիրակությունն այցելել է Շվեյցարիայի ազգային գրադարան (Բեռն)։
Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրեն Դամիան Էլզիգը ներկայացրել է կառույցի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և նախատեսվող բարեփոխումների ծրագիրը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի միջազգային ծրագրերն ու գործունեությունը և առաջարկել Շվեյցարիայի ազգային գրադարանին միանալ գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության երևանյան հռչակագրին։
Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու հաստատությունների համագործակցության հնարավոր ուղղությունները։ Արա Խզմալյանը պաշտոնապես հրավիրել է իր շվեյցարացի գործընկերոջը մասնակցելու 2027 թվականին Երևանում կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին։
Հանդիպման ավարտին Մատենադարանի պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց Շվեյցարիայի ազգային գրադարանում։
Բեռնում Մատենադարանի պատվիրակությունն այցելել է նաև Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու նոր պայմաններին։
Շվեյցարիայի ազգային գրադարան այցը նախաձեռնել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ