ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնում
ՔաղաքականությունՄԱԿ-ի 81-րդ նստաշրջանի ֆոնին աշխարհում նորից սրվում են ուժային քաղաքականության, պատերազմների ու միջազգային համակարգի ապագայի շուրջ հարցերը։ Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքները, Էմանուել Մակրոնի, Բենիամին Նեթանյահուի և Մասուդ Փեզեշքիանի ելույթները, ՄԱԿ-ի դերի թուլացման վտանգը, ինչպես նաև այն, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քաղաքական դաշտերում։ Անդրադարձ կա նաև Ֆրանսիայի աճող քաղաքական դերին, Եվրոպայի ինքնուրույնացման փորձերին և ԱՄՆ-Իրան դիմակայության հնարավոր հետևանքներին։
Զրույցի երկրորդ առանցքը Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարություններն են, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և խաղաղության գործընթացի շուրջ ձևավորվող նոր թեզերը։ Քննարկվում են հայերի ու ադրբեջանցիների «դարավոր խաղաղ գոյակցության» մասին հայտարարությունը, անհայտ կորածների հարցով հնարավոր նոր պարտավորությունները, Գանձասարի «աղվանական լինելու» մասին նարատիվի առաջխաղացումը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության քայլերը։ Խոսում ենք նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ռուսական էժան գազի և ԵԱՏՄ-ԵՄ տնտեսական ընտրության մասին։