Խամես Ռոդրիգեսը պայմանագիր կնքեց Բավարիայի հետ
ՍպորտԿիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պաշտոնապես դարձել է «Բավարիայի» ֆուտբոլիստ:
Կոլումբացին հաջողությամբ անցել է բուժզննումն ու պայմանագիր է կնքել, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
«Բավարիան» Խամեսին 2 տարով է վարձակալել «Ռեալից»` հետագայում գնելու հնարավորությամբ:
Հաղորդվում էր, որ վարձակալության համար մյունխենցիները 10 մլն եվրո կվճարեն, ինչից հետո 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները կկարողանան գնել 35-40 մլն եվրոյի դիմաց: