«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
BlogՔննարկվել են Հայաստանում հետընտրական զարգացումները, իշխող վարչախմբի կողմից քաղաքացիական և քաղաքական իրավունքների զանգվածային խախտումները, առանձին անդրադարձ է կատարվել միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ապօրինի ազատազրկմանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավին, ազատազրկումը և ունեզրկումը որպես ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի միջոց օգտագործելու` վարչախմբի արատավոր գործելակերպին։
«ՀայաՔվե» միավորումը հետևողականորեն շարունակելու է իր պայքարը՝ Հայաստանում ազատ և ինքնիշխան, ազգային պետության կայացման նպատակով, և այս համատեքստում պատրաստ է համագործակցելու բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնք հետևողական են օժանդակելու մեզ` պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և ազատությունները, և օրենքի գերիշխանությունը մեր երկրում։