Արցախի նախագահի ընտրություններում երկու թեկնածու է առաջադրվել
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։
ԱՀ ԱԺ կանոնակարգող օրենքի համաձայն՝ խմբակցությունների կողմից նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:
Մյուս երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Վերածնունդ» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել:
Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: