Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն«Նախկինում մեր ամենատոնական ամիսը սեպտեմբերն էր, երբ մենք նշում էինք մեր հաղթանակները, ամբողջ ազգով ուրախ էինք, բայց հիմա միայն Հ1-ն է նշում մեր պարտությունները, շատ ուրախ»,-«Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանը։
Նա տարակուսեց, որ ժողովոըրդը չի արձագանքում, երբ այսքան նվաստացնում են մեր հաղթանակները և փառապանում են պարտությունները։
«Սա ես ուղակի համարում եմ ազգային խայտառակություն և վստահ եմ, որ մենք ողջ ազգով կզարթնենք և այդ սխալները կուղղենք»,- ասաց Կարապետյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտնեց, որ բացթողումը սկսվեց այն ժամանակ, երբ Արցախում պարտվեցինք, չպետք է թույլ տրվեր, որ կապիտուլյացիա լիներ։
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ Արցախի հայաթափումից առաջ վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի և Ռուբեն Վարդանյանի հետ և առաջարկել է դուրս գալ Արցախից և այդ հնարավորությունը եղել է, բայց Բակո Սահակյանը հրաժարվել է;
«Իսկ Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իրենց հողը, բայց քանի որ ունեին իշխանություն, որ անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը, դրա ահմար էլ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Կարապետյանը։