Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ԱշխարհՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Deuttsche Welle-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի բանակի շտաբային պետերի միացյալ կոմիտեն։
«Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան պահպանում են մարտական պատրաստականության բարձր մակարդակ՝ միաժամանակ սերտորեն փոխանակելով տեղեկատվություն հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ»,-ասված է Սեուլի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է հարավկորեացի երեք զինծառայող։ Սեուլը կարծում է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուսիսկորեական հետևակային ականների պայթյունի հետևանքով։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հվան Շին Չուլը Փհենյանին մեղադրել է զինադադարը խախտելու մեջ և հայտարարել հակաքայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Հյուսիսային Կորեան իր հերթին մերժել է մեղադրանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ