FIDE Grand Prix. Լևոն Արոնյանը պարտվել է
ՍպորտՇվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող FIDE Grand Prix մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել է հնդիկ Պենտալա Հարիկրիշնային:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստն իր պարտությունն ընդունել է 38-րդ քայլում:
6 տուրերից հետո Արոնյանն ունի 3 միավոր և դեռ մեկ միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Հարիկրիշնային: