Հայերեն

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտը

Սպորտ

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ ունեցած տարաձայնություններին, որոնցից հետո հեռացել է հավաքականի ճամբարից։

Ռոնալդուի խոսքով՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո ինքը նախատեսել էր ավարտել ելույթները հավաքականում, սակայն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խնդրել է վերանայել այդ որոշումը։ Ֆեդերացիայի ղեկավարը նաև հետաքրքրվել է հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության վերաբերյալ Ռոնալդուի կարծիքով, և ֆուտբոլիստը հավանություն է տվել Ժեզուսի նշանակմանը։

Ռոնալդուն պատմել է, որ Ժեզուսի հետ առաջին հանդիպման ժամանակ մարզիչը նշել է, որ իր ներկայությունը կարևոր է հավաքականի ծրագրերի համար։ Ըստ նախապես համաձայնեցված ծրագրի՝ Ռոնալդուն պետք է մասնակցեր առաջին և վերջին հանդիպումներին, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարգավորելու համար մարզիչը նախատեսում էր յուրաքանչյուր խաղում կատարել 3-4 փոփոխություն։

Միևնույն ժամանակ Ժեզուսը Ռոնալդուին առաջարկել էր չմեկնել Նորվեգիա և Դանիա՝ մասնակցել առաջին խաղին, ապա մնալ Պորտուգալիայում և միանալ թիմին «Դրագաու» մարզադաշտում կայանալիք հանդիպումից առաջ։ Ռոնալդուն հրաժարվել էր այդ տարբերակից՝ նշելով, որ հավաքականի ավագի համար ճիշտ օրինակ չէր լինի արտագնա խաղերին չմեկնելը։

Ռոնալդուի խոսքով՝ հավաքականի հաջորդ հավաքի նախօրեին Ժեզուսը կրկին այցելել է նրա տուն, և կողմերը վերահաստատել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ֆուտբոլիստը մասնակցել է «Ալվալադե» մարզադաշտում կայացած հանդիպմանը, իսկ փոխարինվելուց հետո ինքն է ավագի թևկապը փոխանցել Բրունու Ֆերնանդեշին։

Սակայն Նորվեգիայի դեմ խաղի օրը, Ռոնալդուի խոսքով, մարզչի օգնականը նրան հայտնել է, որ Ժեզուսը ցանկանում է խոսել իր հետ։ Մարզիչը հարցրել է՝ արդյոք նա ֆիզիկապես պատրաստ է 30 րոպե խաղալու։ Ռոնալդուն համաձայնել է՝ չնայած այն հանգամանքին, որ այդ խաղը ներառված չէր իր վերականգնման նախապես համաձայնեցված ծրագրում։

«Նա պատասխանեց, որ այդ դեպքում պետք է պատրաստ լինեմ, քանի որ 30 րոպե խաղալու եմ։ Մնացածն արդեն հայտնի է։ Երկրորդ խաղակեսից տաքանում էի, հետևում էի րոպեներին, բայց ինձ այդպես էլ խաղադաշտ դուրս չկանչեցին։ Մարզիչը խախտեց ինձ տված իր խոստումը», – հայտարարել է Ռոնալդուն։

Ռոնալդուն նշել է, որ հենց այս միջադեպից հետո էլ որոշել է հեռանալ հավաքականի ճամբարից։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով
Ամենադիտված