Microsoft-ը հրաժարվել է թարմացումներ թողարկել Windows Phone-ի համար
LifeԱմերիկյան Microsoft ընկերությունը հայտնել է, որ հրաժարվում է թարմացումներ թողարկել իր Windows Phone 8.1 բջջային օպերացիոն համակարգի համար: Այս մասին գրում է The Verge-ը:
Սա նշանակում է, որ օպերացիոն համակարգի այս տարբերակն այլևս չի ստանա անվտանգության և այլ թարմացումներ: Որոշման պատճառն այն է, որ համաշխարհային շուկայում այս օպերացիոն համակարգը պահանջարկ չունի:
Նշվում է, որ Microsoft-ը կշարունակի թարմացումներ թողարկել Windows 10 Mobile-ի համար, որից օգտվում է Windows-ի հիմքով աշխատող սմարթֆոնների օգտատերերի ընդամենը 20 տոկոսը: