Արագածոտնի մարզպետն ազատվել է պաշտոնից
ՔաղաքականությունTert.am-ը գրում է.
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:
Այսպիսով` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: