Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
ՍպորտՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը և Լոս Անջելեսը:
Սակայն, դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը:
Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում:
Մինչ այդ Փարիզը և Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան: Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 և 1920 թթ, Լոս Անջելոս` 1932 և 1984 թթ.:
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում: