Խոշոր հրդեհ Պետերբուրգի մերձակայքում. կան զոհեր
ԱշխարհԼենինգրադի մարզի Կոլպիոնո քաղաքի հանգարում բռնկած հրդեհի զոհ է դարձել յոթ մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ ծառայություններում: «Հրդեհի մակերեսը կազմել է 600 քառակուսի մետր, տեղի է ունեցել տանիքածածկի մասնակի փլում,- ասել է աղբյուրը:- Բռնկումն արագորեն տեղափակվել է: Բայց փլվածքներն ստուգելիս հայտնաբերվել են յոթ բանվորների մարմիններ»: Նախնական տվյալներով՝ նրանք բոլորն Ուզբեկստանի քաղաքացիներ են, որոնք աշխատում էին այդ հանգարում, որտեղ մայթի սալիկներ էին արտադրում: Քննչական կոմիտեն մարդկանց մահվան փաստով քերական գործ է հարուցել: