Մայքլ Ջեքսոնի անհայտ երգերի ալբոմն աճուրդի է հանվել
LifeՓոփ արքա Մայքլ Ջեքսոնի անհայտ ստեղծագործություններով ալբոմը վերջերս աճուրդի է հանվել։ Դրա նախնական գինը 50 հազար դոլար է, սակայն կազմակերպիչները կարծում են, որ կկարողանան այն միլիոն դոլարով վաճառել։
Life-ը գրում է, որ սկավառակը ոչ մի կերպ չի զարդարված։ Այն սպիտակ տուփով է, իսկ վրան գրիչով գրված է ալբոմի անունը՝ «Աստվածաշունչ»։ Ալբոմը 9 երգ և 3 վերամշակված ստեղծագործություն է պարունակում։ Նշենք, որ ալբոմի երջանիկ գնորդը չի կարողանա տարածել երգերն ու վերամշակել դրանք, քանի որ նա երաժշտության հանդեպ ոչ մի իրավունք չի ունենա։
Ալբոմն աճուրդի է հանել Ջեքսոնի ընկերներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ գնորդների համար։
