Հայերեն

Եվրասիական բռակի հայկական մետաստազները

Աշխարհ

2017 թվականից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված ապրանքների վրա կարող է հայտնվել «Պատրաստված Է ԵԱՏՄ-ում» մակնշումը: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնյարյովը, ով, փաստորեն, Տիգրան Սարգսյանի ենթական է։ ԵԱՏՄ գծով, բնականաբար։

Եվ ուրեմն, Տիգրան Սարգսյանի ենթակա սույն Նիկոլայն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, 2017 թվականից կիրառությունից դուրս կգան «Պատրաստված Է Բելառուսում», «Պատրաստված է Ռուսաստանում», «Պատրաստված է Հայաստանում» մակնշումները, և դրանք կփոխարինվեն «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում արտահայտությամբ։ Ու քանի որ հազիվ թե սա Նիկոլայի սեփական մտքի թռիչքը լինի, կարելի է ենթադրել, որ գործ ունենք Տիգրան Սարգսյանի ստեղծարար հանճարի հերթական դրսևորման հետ, որը հավանորեն կգնահատվի նրանց կողմից, ովքեր ԱՄՆ-ում դեսպան աշխատելուց հետո իրեն նշանակել են աշխարհում ամենահակաամերիկյան կառույցի գործադիր ղեկավար։

ԵԱՏՄ-ապաշտները, իհարկե, կփորձեն հիմնավորել, որ սա տեխնիկական քայլ է, որևէ կապ չունի քաղաքականության հետ, և այլն։ Իրականում սա ոչ այլ ինչ է, քան ԵԱՏՄ-ի ստեղծման հիմքում դրված ցնդաբանության գործնական իրագործումը։ Պուտինը ԵԱՏՄ-ն ստեղծել է Եվրամիության օրինակով ու որպես ԵՄ-ի հակակշիռ։ Ստեղծել է՝ վերցնելով Եվրամիության արտաքին շղարշը, մոդելը՝ ԵԱՏՄ-ի հիմքում դնելով Խորհրդային Միության՝ իր նոստալգիան ու ուտոպիան, որը հակաուտոպիա է իրականում։

Ու քանի որ Պուտինը ցանկանում է ստեղծել ու, երևի, իր կարծիքով՝ արդեն ստեղծել է ԵՄ-ի ցուցանակով փափեթավորված ԽՍՀՄ-ը, որի փլուզումը համարում էր նախորդ դարի ողբերգություններից մեկը, հիմա ձեռնամուխ է եղել ԽՍՀՄ ատրիբուտիկայի վերականգնմանը։ Ենթագիտակցորեն, իհարկե, հույս ունենալով, թե այդպիսով հավասարվելու է ԵՄ-ին, որի անդամների արտադրանքի վրա մակնշված է նաև «Պատրաստված է ԵՄ»-ում արտահայտությունը։

Բայց այդպիսով ԵԱՏՄ-ն կնմանվի ԵՄ-ին ու կհասնի ԵՄ-ին մոտավորապես այնպես, ինչպես այն դեպքում, եթե Պուտինն իր սանրվածքը նմանեցնի Մերկելի սանրվածքին, կամ քայլվածքը՝ Օլանդի քայլվածքին, վերջում էլ մաշկի փոխպատվաստում անի ու նմանվի Օբամային։

Իրականում միակ արտադրանքը, որ կարող է հավակնել «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում մակնշմանը, բռնատիրական ռեժիմներն են, որոնք լինում են կամ «Regular» տեսակի, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին կան, ասենք, Ղազախստանում ու Բելառուսում, կամ «Lights» տարբերակով՝ ժողովրդավարական փաթեթավորմամբ, ինչպես, օրինակ, Հայաստանում։ «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում մակնշմանը կարող են հավակնել միայն այդ ռեժիմներն ու այդ ռեժիմներում ժողովրդավարական համակարգերից փոխառված անուններով պաշտոններ զբաղեցնողներն ու այդ երկրների քաղաքական, տնտեսական ու, որ ամենակարևորն է՝ վերջիններիս սիներջիկորեն մուտացնող ու միավորող կրիմինալ էլիտաները։ Դրանք «արտադրանքներ» են, որոնք կարող են պատրաստված լինել միայն ԵԱՏՄ-ում, ավելին, բոլորի վրա կարող է դաջված լինել Պուտինի անձնական ստորագրությունը։

Հայաստանում ու Հայաստանից դուրս քննարկվում է Հայաստանի վարչապետի ու կառավարության փոփոխության հարցը։ Անունները հայտնի կլինեն մի քանի ժամից, գուցե մի քանի օրից կամ հաջորդ շաբաթ։ Բայց անկախ անուններից ու անգամ ազգանուններից՝ բոլորը դասվելու են «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում մակնշմանը։ Ինչպես բելառուսական տրակտորներն ու հայկական պահածոները, ռուսական սամագոնն ու ղրղըզական չգիտեմինչը։ Տեսանելի ապագայում այդ մակնշումը կհայտնվի նաև ադրբեջանական թեյի վրա, որ ժամանակին այդքան սիրում էին Կոմկուսի հայկական սեկցիաների հրահանգիչները։

168 ժամ

«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր
Ամենադիտված