Հանրահայտ Vertu ընկերությունը փակվում է. լրատվամիջոցներ
LifeԼյուքս դասի հեռախոսների արտադրությամբ զբաղվող բրիտանական Vertu ընկերությունը, որը տարիներ շարունակ ներկայացրել է հազարավոր դոլար արժողությամբ բացառիկ հեռախոսներ, փակվում է:
Ինչպես հայտնում է The Business Insider-ը, Vertu Corporation Limited-ի փակման հետևանքով գործազուրկ կմնա 200 մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Vertu-ի գործարանը, որտեղ արտադրվում են տիտանից, ոսկուց պատրաստված և թանկարժեք քարերով զարդարված հեռախոսները, գտնվում է Հեմփշիրում:
Հայտնի է, որ տարեսկզբին ընկերությունը 50 մլն ֆունտ ստերլինգով գնել էր թուրք գործարար Հաքան Ուզանը: Ընկերության 2014թ. ֆինանսական հաշվետվությունում նշվում էր, որ այն 53 մլն ֆունտ ստերլինգի վնաս է կրել: