Պիկեն Ռոնալդուին ֆավորիտ է համարում Ոսկե գնդակի համար պայքարում
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին է համարում «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդը:
Պիկեն նաև խոսել է Իսպանիայի հավաքականում իր ապագայի մասին.
«Կրիշտիանու Ռոնալդուն հաղթել է Չեմպիոնների լիգայում և իսպանական Պրիեմարայում, այնպես որ նա է ֆավորիտը: Մեսսին պատմության լավագույն ֆուգբոլիստն է, բայց պետք է որ այլ տարբերակներ էլ լինեն, տեսնենք:
Ինչ վերաբերում է հավաքականին, ես հաղթել եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, մենք պատմություն ենք կերտել/լ Կփորձեմ օգնել թիմին հաղթել նաև Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունում, իսկ դրանից հետո կհեռանամ, սա վերջնական որոշումս է»,- Պիկեի խոսքերն է փոխանցում «Record»-ը: