Ռուսական ոսկերչական բրենդը վաճառում է աշխարհում ամենաթանկ սփիները (ֆոտո)
LifeԱրդյոք պատրաստ եք գնել 16 հազար դոլար արժեցող ֆիջեթ-սփիներ։ Ռուսական ոսկերչական բրենդ Caviar-ը ներկայացրել է թանկարժեք խաղալիքների հավաքածու, որոմ ներառված է նաև աշխարհը գրաված ֆիջեթ-սփիներ, Վլադիմիր Պուտինի թեմատիկայով iPhone, Դոնալդ Թրամփին նվիրված iPhone 7-ի պատյաններ։
Caviar ֆիջեթ-սփիներն արժե 999,000 ռուբլի կամ 16 հազար դոլար։ Այն ամբողջությամբ պատրաստված է ոսկուց ու աշխարհում ամենաթանկարժեք սփիներն է։ Ներկայացվել է նաև սփիներ՝ պատված ադամանդներով, ինչպես նաև Ռուսաստանի դրոշի գույներով։
Սփիների մեկ այլ տարբերակ է նաև ցինկից պատրաստված սփիները, որը, ինչպես նշվում է, դրական ազդեցություն է ունենում տղամարդկանց տեստոստերոնի վրա։

