Նույն մեխանիզմով աշխատող տիկնիկները
ՔաղաքականությունHraparak.am-ը գրում է․
2013 թվականին էր այս հարցազրույցըը Հայկական ժամանակի թղթակիցը վարում Աժ Նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ.
- Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները վարչապետի պաշտոնանկության մասին։ Վերլուծություններ կային, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի, խոսվում է, որ դուք կրկին փորձում եք վարչապետ դառնալ, բայց չի ստացվում։ Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները:
- Ես հասկանում եմ` ինչու նորից այս խոսակցությունները սրվեցին, դա կապված է նախագահական ընտրությունների հետ, որ դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն։ Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ ասել էի՝ միտք չունեմ վարչապետ դառնալ։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ես դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ եմ համարում։ Նորմալ աշխատում է վարչապետը, և որևէ հարց մեր կուսակցության գործադիր մարմնում չի քննարկվել:
- Ասում են, որ նրա տրամադրությունը շատ վատ է, նյարդային է դարձել:
- Չեմ կարծում, որևէ նման միտում ես չեմ տեսել:
***