Տոտենհեմի պաշտպանը մոտ է Մանչեսթեր Սիթի տեղափոխվելուն
Սպորտ«Տոտենհեմի» պաշտպան Կայլ Ուոլքերը մոտ օրերս կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»,- գրում է «The Telegraph»-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են հասել 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Գործարքի արժեքը կազմում է 50 մլն ֆունտ ստերլինգ:
Կայլ Ուոլքերը չի մասնակցի «շնաձկների» մինչմրցաշրջանային ուսումնամարզական հավաքին և այժմ սպասում է գործարքի ավարտին:
Հիշեցնենք, որ Ուոլքերն Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում մասնակցել էր 33 հանդիպման և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ: