Երևանյան դպրոցի 14-ամյա աշակերտուհին հայտնել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել. shamshyan.com
ՀասարակությունԵրևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհին, ով սովորում է 9-րդ դասարանում, հայտնել է, որ 2016 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկում 32-ամյա Կ. Ա.-ն իր բնակարանի լոգասենյակում մի քանի անգամ անառակաբարո գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում այս հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Կ. Ա.-ին, ով կասկածվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։