Հայերեն


Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և արհեստականորեն բարձր գները տարիներ շարունակ ծանր ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար, որոնք ստիպված են կանգնել կենսական երկընտրանքի առաջ՝ գնել դեղորայք, թե սննդամթերք։

Այս հրատապ խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերի շրջանակում Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախաձեռնություն, որի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է։ Օրենսդրական այս նոր նախաձեռնության հիմքում ընկած է ԵՄ-ում գրանցված դեղերի համար Հայաստանում պարզեցված գրանցման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով և վերացնել բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնց պատճառով հարյուրավոր որակյալ դեղեր պարզապես չեն գրանցվում երկրում։

Խնդրի խորությունը պարզ է դառնում հարևան Վրաստանի հետ գների կոպիտ համեմատականներից։ Շաքարային դիաբետի «Մետֆորմինը» Վրաստանում արժե 920 դրամ (կամ «Մետֆորմին Դենկը»՝ 1590 դրամ), իսկ Հայաստանում՝ 1700-4260 դրամ։ «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, մեզ մոտ՝ 5600 դրամ։ «Ամոքսիկլավը» Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ։ «Օմեպրազոլի» միջին գինը հարևան երկրում 1141 դրամ է, այն դեպքում, երբ մեզ մոտ այն հասնում է 5360 դրամի։

Այս իրավիճակը շտկելու նպատակով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ՝ քննարկելով գների նվազեցման և ավելի քան 1,3-1,8 միլիոն հայաստանցու համար հարյուր հազարավոր դրամներ խնայելու հնարավորությունները, այնուհետև նույն հարցերը քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Այս նախաձեռնությանն ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել հրապարակային տեսաուղերձով՝ փորձելով արդարացնել գործող համակարգը և կասկածի տակ դնել փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նախարարն իր խոսքում որպես հիմնական հակափաստարկ վկայակոչում է 2018 թվականից հետո առողջապահական բյուջեի աճը։

Սակայն սա զուտ մակերեսային թվաբանություն է, քանի որ միջազգային փորձը վաղուց ապացուցել է, որ պետական բյուջեի մեխանիկական ուռճացումը որևէ դրական ազդեցություն չունի, եթե իրականում չի կրճատվում այն ծանր բեռը, որը քաղաքացին ստիպված է վճարել սեփական գրպանից։ Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանն ու դեղորայքային ապահովմանը՝ նախարարը հայտարարում է, թե իբր 1,8 միլիոն քաղաքացի 1200 քիմիական անվանումով դեղորայքի համար գրեթե ոչինչ չի վճարում, իսկ 8 ամիսների ընթացքում դրանց հատկացվել է 25 միլիարդ դրամ՝ գումարած 7 միլիարդի կենտրոնացված գնումները։

Սակայն նախարարի բերած թվերը բնավ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը չափազանց սահմանափակ է։

Առողջապահական համակարգում այսօր առկա է լուրջ բյուրոկրատական խոչընդոտ։ Մարդիկ ստիպված են ամիսներով հերթագրվել պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, որպեսզի հասնեն նեղ մասնագետների մոտ կոնսուլտացիաների կամ ստանան իրենց հասանելիք բուժսպասարկումը։ Այդ սպասումն ու հերթերն այնքան են ձգձգվում, որ պացիենտի համար բուժումն ու դեղորայքի նշանակումը դառնում են անհետաձգելի, և նա չի կարող ամիսներով սպասել պետական հերթին։

Հիվանդության խորացման վտանգի առաջ կանգնած՝ քաղաքացիները զրկված են անվճար համակարգից ժամանակին օգտվելու հնարավորությունից։ Արդյունքում, հերթերում չմնալու և ժամանակ չկորցնելու համար մարդիկ ստիպված են լինում վճարել սեփական գրպանից և դեղերը ձեռք բերել կամ դիմել մասնավոր կլինիկաներ։

Ավելին, նախարարն իր հրապարակային խոսքում շրջանցում է այն փաստը, որ համակարգում սկսել են լայնորեն կիրառվել համավճարներ՝ ընդգրկելով բոլորին՝ սկսած անչափահաս երեխաներից մինչև տարեցները, մինչդեռ նախկինում հայտարարվում էր, թե համակարգը պետք է լինի բացարձակ անվճար։

Քաղաքացիները բժշկական հաստատություններում ամեն քայլափոխի բախվում են լրացուցիչ վճարումներ կատարելու պահանջին, ինչն իրականում ցույց է տալիս, որ իշխանությունների նկարագրած այդ հեքիաթային իրավիճակը պարզապես աբսուրդ է, և առողջապահական համակարգը խորը ճգնաժամի ու կոլապսի մեջ է։

Արդարանալով և նշելով, թե նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել գրանցման մեխանիզմների պարզեցման որոշում և սպասվում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, նախարարը փորձում է մեղմել հանրային դժգոհությունը։ Սակայն այս կիսատ ու ուշացած քայլերը կոսմետիկ բնույթ են կրում, մինչդեռ հարևան երկրներում նույն դեղերը հասանելի են 2-3 անգամ էժան գներով։

Ներկայացված նախագիծն ու արմատական լուծումներն այլընտրանք չունեն. եվրոպական չափանիշների անհապաղ ներդրումն ու դեղերի շուկայի մոնոպոլիաների վերացումը կենսական անհրաժեշտություն են։ Հակառակ դեպքում, իշխանությունների թղթային ու վիճակագրական ձեռքբերումները շարունակելու են մնալ իրականությունից կտրված, իսկ հայաստանյան քաղաքացին շարունակելու է շատ թանկ վճարել սեփական առողջության և կյանքի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
Ամենադիտված