Հայերեն


Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան

Blog

Շառլ դը Գոլին չէին սիրում ոչ Ռուզվելտը, ոչ Չերչիլը։ Ավելին, և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Միացյալ Նահանգները չէին ցանկանում, որպեսզի Ֆրանսիան լինի հաղթողների շարքում։ Եվ իրականում Ֆրանսիայի՝ հաղթողների շարքում լինելը այդքան էլ հիմնավորված չէր։

Բայց ահա ընկեր Ստալինը, ով անձնական ընկերություն էր անում Շառլ դը Գոլի հետ և նաև ցանկանում էր, որպեսզի Ֆրանսիան անպայման լինի հաղթողների շարքում՝ որպես հակակշիռ Մեծ Բրիտանիայի և այսպես կոչված անգլոսաքսոնական աշխարհի, օգնեց դը Գոլին և ամեն ինչ արեց, որպեսզի Ֆրանսիան հայտնվի հաղթող պետությունների շարքում, լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և օգտվի հաղթանակի բոլոր հաճույքներից և արդյունքներից։

Եվ կարելի է ասել, որ Հինգերորդ Հանրապետության հիմնադիրը ոչ միայն Շառլ դը Գոլն է, այլ նաև ընկեր Ստալինը։

Ավելին, երբ կապիտուլացվող Գերմանիայի կողմից Կեյտելը ստորագրում էր կապիտուլյացիան, հայտնի ասացվածք կա, որ Կեյտելը թուղթը ստորագրելուց առաջ, երբ նկատեց, որ դահլիճում հաղթողների շարքում նստած է նաև Ֆրանսիայի պատվիրակը, հայտարարեց. «Միայն թե չասեք, որ Ֆրանսիան էլ է մեզ հաղթել»։

Քանզի բոլորն էլ հասկանում էին, որ Ֆրանսիայի հաղթանակի գործում ունեցած ներդրումը հաստատ այն չափ չէր, որքան Սովետական Միությանը, Մեծ Բրիտանիայինը, Ամերիկայինը և այլն։

Բայց ամեն դեպքում Ստալինը հասավ իր ուզածին, և Ֆրանսիան դարձավ հաղթող կողմ և սկսեց օգտվել հաղթողի կարգավիճակից։

Եվ այդ կարգավիճակը Ֆրանսիան պահում էր մինչև Ժակ Շիրակի նախագահ լինելը։

Ահա Ժակ Շիրակից հետո, երբ արդեն Միացյալ Նահանգները սկսեցին իշխանության բերել Սարկոզիի նման մարդկանց, փաստացի Ֆրանսիան դարձրեցին Միացյալ Նահանգներից ուղիղ կախվածության մեջ գտնվող վասալական պետության։

Եվ սա էր պատճառը, որ հատուկ ռազմական գործողությունը սկսելուց առաջ Լավրովն առաջարկում էր փրկել Եվրոպան Միացյալ Նահանգների վասալությունից, որպեսզի եվրոպական պետությունները իրենք իսկ իրենց վարած քաղաքականության արդյունքում չդառնան Ուկրաինա։

Քանզի Միացյալ Նահանգները և անգլոսաքսոնական աշխարհը իրենք ոչ միայն հետսովետական պետությունների համար են ստեղծել գեոպոլիտիկ այնպիսի մթնոլորտ, որի արդյունքում այդ պետությունները կարող են դառնալ կամ Ուկրաինա, կամ Բելառուս, այսինքն՝ կամ կանգնեն Ռուսաստանի կողքին և ընկնեն Արևմուտքի սանկցիաների տակ, կամ կանգնեն Արևմուտքի կողքին և հանուն Արևմուտքի շահերի կռվեն և մահանան Ռուսաստանի դեմ, այլ այդ կարգավիճակը մտածված է նաև եվրոպական պետությունների համար, այդ թվում և Ֆրանսիայի։

Եվ այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև։

Հիմա Ֆրանսիան պետք է որոշի՝ ինքը դը Գոլի, Ժակ Շիրակի Ֆրանսիան է և վասալը չէ անգլոսաքսոնական աշխարհի և չի կռվելու Ռուսաստանի դեմ, թե դառնում է Ուկրաինայի նման պետություն և առանց սեփական շահերը հասկանալու կամ գիտակցելու գնում է Միացյալ Նահանգների շահերը սպասարկելու համար գործիք դառնա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գեոպոլիտիկ պատերազմում։

Եվ այս կոնտեքստում այն, ինչ այսօր տեղի է ունենում Ֆրանսիայում, ցավոք սրտի ցույց է տալիս, որ Ֆրանսիան վերջնականապես որոշել է ինքն էլ Ուկրաինա դառնալ, ինքն էլ իր բազմադարյան փառավոր պատմությունը դնի Միացյալ Նահանգների ոտքերի տակ և սեփական պետությունն ու ժողովրդին զոհաբերի հանուն ԱՄՆ-ի շահերի։

Ցավոք սրտի Մակրոնը դը Գոլ չէ, և ցավոք սրտի նա Ֆրանսիան դարձնում է Ուկրաինա։

Եվ այս իրավիճակում հետաքրքիրն այն է, որ այն պետությունները, որոնք այս ամենը տեսնում են, բայց շարունակում են ձգտել դեպի Արևմուտք, կամ չեն ցանկանում, կամ չեն հասկանում, որ դեպի Արևմուտք գնալ այս պահին նշանակում է ընդամենը մեկ բան. դուք դառնալու եք Ուկրաինա և հանուն ԱՄՆ-ի հեգեմոնիայի զոհաբերելու եք ձեր պետությունն ու ժողովրդին։

Այլ ճանապարհ կա, բայց այլ ճանապարհը ընտրելու պարագայում դուք դառնալու եք Բելառուս։

Այսինքն՝ ԱՄՆ-ն շանս չի տալիս ոչ մի պետության երրորդ ընտրության։

Կամ պետք է հանուն ԱՄՆ-ի շահերի զոհեք ձեր ժողովրդին ու պետությունը, կամ պետք է կանգնեք Ռուսաստանի կողքին՝ հետևաբար ընկնելով Արևմուտքի սանկցիաների տակ։

Հիմա ամեն պետություն, ամեն ժողովուրդ ինքը պետք է դա որոշի։

Եվ դա վերաբերվում է, նորից եմ կրկնում, ոչ միայն պոստսովետական երկրներին, ոչ միայն փոքր պետություններին, այլ նաև գերհզոր, միջուկային զենք ունեցող, հսկա տնտեսություն ու փառավոր անցյալ ունեցող Ֆրանսիայի պես պետությանը։

Ակնհայտ է, որ նույնիսկ Ֆրանսիայի պես պետությունը չի կարող երկու լարի վրա խաղալ։ Կամ պետք է հստակ, որպես ԱՄՆ-ի վասալ, ծառայի նրա հեգեմոնիայի շահերին, կամ պետք է կանգնի Ռուսաստանի կողքին և օգնի Ռուսաստանին, որպեսզի քանդվի ԱՄՆ-ի հեգեմոնիան։

Եվ նաև ակնհայտ է, որ Շառլ դը Գոլի Ֆրանսիան, որը ընկեր Ստալինի ընկերն էր և Ստալինի օգնությամբ էր հասել այն հաջողություններին, որոնք այսօր ֆրանսիացիները վատնում են ի շահ Ամերիկայի, կարող է լինել Հայաստանի բարեկամը, նաև դաշնակիցը։

Իսկ այն Ֆրանսիան, որը Միացյալ Նահանգների վասալն է, չի կարող լինել Հայաստանի դաշնակիցն ու բարեկամը, այլ կարող է ընդամենը խաբելով, համոզելով, սիրաշահելով փորձի Հայաստանին ևս քաշի, դարձնի ԱՄՆ-ի շահերի համար սպասարկող, ԱՄՆ-ի շահերի համար ինքնազոհության գնացող վասալ։

Կից ներկայացնում եմ իմ նկարը, Շառլ դը Գոլի թոռան հետ։

Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա Կոստանյան
Ամենադիտված