79-ամյա մրցարշավորդուհին ընթացել է «Ֆորմուլա-1»-ի 800 ձիաուժ հզորությամբ բոլիդով (տեսանյութ)
LifeԻռլանդիայի 79-ամյա բնակչուհի Ռոզմարի Սմիթը մրցարշավի է մասնակցել «Ֆորմուլա-1»-ի 800 ձիաուժ հզորությամբ բոլիդով:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մրցարշավը կազմակերպվել է Renault Sport F1-ի կողմից` իր 40-ամյա գործունեության տոնակատարության շրջանակներում:
Իռլանդուհին մրցարշավների է մասնակցում երիտասարդ տարիքից և նշում է, որ արագ ընթացքն իր տարերքն է: Այս գործին ամբողջությամբ նվիրվելու համար երիտասարդ տարիքում նա թողել է իր կարի արվեստն ու հագուստի խանութը:
Իր կյանքի մեծ մասը Սմիթը նվիրել է մրցարշավներին, իսկ ներկայում ղեկավարում է սեփական վարորդական դպրոցը: