Արիանա Գրանդեն դարձել է Մանչեստերի պատվավոր քաղաքացի
ԱշխարհԵրգչուհի Արիանա Գրանդեին Մանչեստերի պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել: Մանչեստերի քաղաքային խորհրդի բոլոր անդամները կողմ են քվեարկել այս որոշմանը:
Ինչպես հայտնի է, մայիսի 22-ին, Արիանա Գրանդեի համերգի ավարտին, Մանչեստերում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ, ինչի հետևանքով 22 մարդ զոհվեց: Որոշ ժամանակ անց երգչուհին նույն քաղաքում բարեգործական համերգ կազմակերպեց, որի հասույթը փոխանցվեց ահաբեկչությունից տուժածներին:
Բարեգործական համերգին Արիանայի հետ բեմ էին բարձրացել նաև Քեթի Պերրին, Լիամ Գալլախերը, Ջասթին Բիբերը, Ռոբի Ուիլյամսը և այլ աստղեր: Այս միջոցառումը 3 միլիոն ֆունտ ստերլինգի հասույթ էր ապահովել: