Հայերեն


«Ավտարիտետից»՝ պահակ․ նախընտրական գունապնակ

Քաղաքականություն

«Հրապարակ»-ը գրում է․

ՀՀ երրորդ քաղաքում ՀՀԿ-ն կառավարել է 17 տարի: Այս անգամ, հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում, գործող քաղաքապետ Դարբինյանի կուսակցությունը պետք է ուժեղ մրցակցության մեջ հաղթի՝ ընդդիմությունը Վանաձորում մի քանի ցուցակներով է հանդես գալիս, հատկապես ակտիվ է «Լուսավոր Հայաստանը»: Թեեւ Երեւանում այս կուսակցությանն իշխանասեր են համարում, Վանաձորում առայժմ նյուանսների մեջ չեն խորացել: Վանաձորցիների համար «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը «միակ կիրովականցին է, որի ձայնն ԱԺ-ում լսվում է», ուստի նրա եղբայրը՝ Քրիստը, որը գլխավորում է 35 «լուսավորներից» կազմված ցուցակը, ըստ որոշ գնահատականների, հաղթանակի շանսեր ունի: Դա երեւում է արդեն նրանից, որ տեղական իշխանությունն այս օրերին իր ԶԼՄ-ներով հրապարակած «ռեյտինգներում» «լուսավորներին» ընդամենը 13 տոկոս է գրել՝ առաջին տեղում դնելով, բնականաբար, Դարբինյանի կուսակցությանը՝ ՀՀԿ-ին: Վերջինիս «ռեյտինգավորել» են 42 տոկոսով: Ճիշտ՝ անառակի մասին հայտնի անեկդոտի նման. մարդ չունի, բայց հավես ունի: Այս դեպքում՝ թեկնածու չունեն, բայց հավես ունեն:

ՀՀԿ ցուցակը՝ ուրախների եւ հնարամիտների ակումբ
Վանաձորում, ինչպես եւ շատ քաղաքներում, քչերն են հաշվի առնում կուսակցական պատկանելությունը: Առաջնայինը ոչ թե կուսակցությունն է, այլ «թայֆան». «Մտածելակերպը տոհմային է. կգա էսինչը պաշտոնի, ես էլ կլնեմ: Հո պատահական չէ՞, որ ղշլաղեցիք՝ Դարբինյանի տոհմը, ամենուր են, լավ պաշտոնների, ու քաղաքապետը դեռ զարմացած հարցնում էր՝ բա 20 մանկապարտեզ է, ի՞նչ մեծ բան է, որ 12-ում իմ հարազատները լինեն»: Իշխանության մեջ այլ տոհմերից սերվածներ քիչ կան: ՀՀԿ առաջին համարը՝ նոտար Մամիկոն Ասլանյանը, այդ քչերից է: Ըստ չհերքված լուրերի, նա Տաշիրից մեծամասնականով ընտրված Կարեն Կարապետյանի հովանավորյալն է: Ասում են՝ նույնիսկ անվճար նոտարական ծառայություններ է մատուցում վանաձորցիներին: Երկրորդ համարը՝ Վանաձորի պետհամալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, բանասեր է, բազում գիտական հոդվածների եւ աշխատությունների հեղինակ: Նա Քոչարյանի Լոռու ընտրական շտաբի ղեկավարն է եղել, մի անգամ էլ՝ Հանրապետականի մարզային շտաբի պետը: Մեծ գործ է արել ինստիտուտը համալսարան դարձնելու համար, բայց կոռուպցիան ինչպես ինստիտուտում, այնպես էլ համալսարանում, շարունակեց ծաղկել: Նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի մարդկանցից էր: Քոչինյանն էր Խաչատրյանին ռեկտոր դարձրել: Ի դեպ, Խաչատրյանը չմոռացավ լավությունը եւ Հենրիկ Քոչինյանի կողքին մնաց այն ժամանակ, երբ մյուսները երես էին թեքել, եւ աշխատանքի էր վերցրել նրան իր ղեկավարած բուհում: Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը «խելոք տղայի» համարում ունի, բայց ոչ հմուտ կազմակերպչի: Նա Ֆեյսբուքում ինքն իր PR-ն էր անում՝ որպես քաղաքապետի թեկնածու, «Տաշիրի» Կարապետյանների կողմից: Վայելում է նրա համակրանքը եւ աջակցությունը: Որպես փոխմարզպետ, կոորդինացնում է Ստեփանավան եւ Տաշիր տարածաշրջանները: 4-րդ համարը՝ մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, Դարբինյանի ավագանու անդամ է, ինչպես եւ 6-րդը՝ Արտյոմ Գրիգորյանը: Երկուսն էլ ընդդիմադիր երեւացողներից են, թույլատրելի ընդդիմություն, հաճախ են որոշումներին դեմ քվեարկում: Ի դեպ, մարզի լրագրողները նրանց են դիմում, երբ պետք է խոսել քաղաքապետին ոչ հաճո հարցերի շուրջ: Գոռ Բադյանը՝ 18 համարը, Դարբինյանի քրոջ փեսան է, ավագանու նախկին անդամ, այժմ՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ: Մեծ հեղինակություն չունի, սակայն ընդունելի է մշակույթի գործիչների կողմից, քանի որ նախկինից շատ դժգոհ էին: Առհասարակ, մարզպետարան-քաղաքապետարանի եւ ենթակա հիմնարկների աշխատողները շատ-շատ են ՀՀԿ ցուցակում:

Իշխանական ռեսուրսը՝ բոյեբոյ կանգնած
Վահե Դոխոյանը նոր է նշանակվել մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, նախկինում էլ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգողերն էր, երիտասարդների համար ընդունելի մարդ, սակայն ոչ մի բանով առայժմ աչքի չընկած: Վարդան Աբովյանը նոր է նշանակվել Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն, բանաստեղծություններ է գրում, գիրք ունի, առակներ, հիվանդանոցում էլ դեռ չի հասցրել ապականվել կոռուպցիոն աղմուկներով: Մարզպետի օգնական, քաղաքավարի երիտասարդ Տիգրան Էվինյանը 53-րդն է: Նրա մասին ասում են, որ չափված-ձեւված, լավ դաստիարակված տղա է: Հայրը երկար տարիներ կոմունիստական առաջնորդ է եղել, նվիրյալ կոմունիստ, անուղղելի, անցյալով ապրող, թեպետ տարիքով չէ: Բժիշկները ՀՀԿ ցուցակում շատ են. Պարգեւ Թորոսյան՝ «Վանաձոր» ԲԿ-ից, հայտնի վիրաբույժ, Արամ Ավալյան՝ հայտնի բժիշկ-գինեկոլոգ, ծննդաբերական բաժանմունքի վարիչ, շատերն են քաղաքում հարսներին նրա մոտ տանում: Մտավորականների ցանկն է տպավորիչ: Վանաձորի պետհամալսարանի դեկաններից՝ Թերեզա Շահվերդյանը, որն ակտիվ հասարակական գործիչ է դեռ սովետական տարիներից, մեծ թվով երկրպագու երիտասարդներ ունի եւ մեծ շանսեր ուներ ընտրվելու, եթե, իհարկե, ՀՀԿ-ով չգնար: Սամվել Խալաթյանը՝ գրող, հրապարակախոս, երգիծաբան, լրագրող, խմբագիր, թատերական գործիչ, վերջերս մարզպետարանի լրատվականի պետն էր, հիմա էլ մարզպետի խորհրդականն է: Որպես լրատվականի պետ՝ վատն էր, բայց առողջ հումոր ունի, հեռուստահաղորդում է վարում «Ֆորտունա» ալիքով: Լենա Անթառանյանն է ՀՀԿ ցուցակում, որը հարգված է Վանաձորում, Սարգիս Ղարիբյանը, որը հոգնեցրել է լոռեցիներին իր «ռաբիզ» արձանները մարզով մեկ շարելով՝ հավակնոտ մարդու տեսակ, ով մեծ շրջապատ ունի, ուտող-խմող մարդ է: Մի խոսքով, ապագա քաղաքապետը խորամանկորեն շեշտը դրել է անվանի, ճանաչված մարդկանց վրա, հնարամիտների եւ ուրախների ակումբ հավաքելով:

ՀԱԿ՝ վեց գործարար, մեկ ուսուցիչ եւ մեկ պահակ
ՀԱԿ ցուցակը Վանաձորում գլխավորում է համակարգի դեմ մարտիկ, նախկին ՀՀՇ-ական, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: 2008 թվականին պայմանական ազատազրկման դատապարտվածներից է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նա դատարանում ընդունել է մեղքը՝ խոստովանելով, որ ՀՀՇ Լոռու մարզի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանից 1200-ական դրամ է վերցրել եւ բաժանել այն վանաձորցիներին, որոնք ցանկացել են գնալ Երեւան եւ միտինգի մասնակցել: Համակարգը սրա շուրջ մեծ աղմուկ բարձրացրեց, թեեւ 1200 դրամը մի մեծ բան չէր: Երկրորդ համարը Լոռու նախկին մարզպետ, ներկայում գործազուրկ Ստեփան Այվազյանն է, որը, փաստորեն, ընտանիքի անդամներից թաքուն է մտել ՀԱԿ ցուցակ: Նրա որդին՝ քաղաքի ավագանու նախկին անդամ Արմեն Այվազյանը, հերքում էր լուրը, թե հայրն առաջադրվելու է ՀԱԿ-ից, մինչեւ որ ընտրատարածքի նախագահը չհաստատեց այն: Ժամանակին ընտանիքով մնացել էին ՎՏԲ-ի տոկոսների տակ եւ տնազուրկ դարձել: 33 անուն՝ ՀԱԿ ցուցակից. վեց գործարար, մեկ ուսուցիչ եւ դպրոցի մեկ պահակ, մյուսները գործազուրկ են:

Վերածնո՞ւնդ, թե՞ վերասնունդ
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջին համարը տեղի քրեական հեղինակություն Արկադի Փելեշյանն է՝ Շարմազանովի սանիկն ու Արտավազդ Փելեշյանի ազգականը: Ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ նա ամենաշատ ձայներն էր հավաքել՝ 3 հազար, նրանից հետո եկողն ընդամենը 1700 ձայն էր ստացել: Այնքան էին զզված կուսակցություններից, որ Ակային ձայն տվեցին, որը ոչ բուկլետ էր տպել, ոչ նկար էր փակցրել պատերին, ոչ էլ «ինտերվյու» էր տվել: Փոխարենը մարդկանց «օգնություններ» էր բաժանում: 14 տարեկանից անհայր է մեծացել, հիմա բիզնես ունի, ճանաչված է եւ պահանջված Հանրապետականի կողմից: Մայիսյան ընտրությունների ժամանակ նա մոտ 3 հազար ձայն է ապահովել ՀՀԿ-ին: «3 հազարից ավելի մարդ գրվել էր ցուցակում: Էդքան էլ ձայն ա եղել: Ով ասել է ձայն կտամ, տվել է, մենք էլ ակուրատնի, ավտոբուսներով բերել ենք, մարդիկ սիրուն իրենց ընտրությունն արել են, գնացել»,- պատմել էր նա մեզ ԱԺ 2012 թվականի ընտրությունից անմիջապես հետո: Մեզ հետ զրույցում անընդհատ շեշտում էր, որ ինքը «Սերժ Սարգսյանին շատ է ընդունում ու հարգում»: Հիմա ի՞նչ պատահեց, որ Արթուր Բաղդասարյանը հենց Ակային ընտրեց, մի մարդու, որը երբեք ընդդիմադիր չի եղել եւ պարծենում էր դրանով: Փաստորեն, Շարմազանովի սանիկ Ական դարձավ Արթուրի ականը եւ դեռ պատրաստվում է բանավիճել մյուս թեկնածուների հետ ու Արթուր Բաղդասարյանին ձայն բերել: Ահա քեզ հայկական «վերասնունդ»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված