Facebook-ը վիրտուալ իրականության մատչելի սաղավարտ է պատրաստում
LifeFacebook ընկերությունը պատրաստվում է վիրտուալ իրականության մատչելի սաղավարտ պատրաստել, որի համար համակարգիչ ու սմարթֆոն անհրաժեշտ չեն լինի։
Bloomberg-ը գրում է, որ Pacific կոչվող նոր նախագիծը կներկայացվի 2017 թվականի վերջում։ Այն մոտավորապես $200 կարժենա և շուկայում 2018 թվականին կհայտնվի։
Ընկերության ներկայացուցչի խոսքերով, նոր մոդելն առավելապես նախատեսված կլինի խաղերի ու վիդեոդիտումների համար։
«Մենք ցանկանում ենք այնպիսի սաղավարտ ստեղծել, որը հարմար կլինի օգտագործման համար։ Դուք պարզապես այն հանում եք պայուսակից և օգտագործում»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը։
