Թրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ ամերիկյան լրատվամիջոցները շարունակում են օգտագործել «արհեստական բանականություն» եզրույթը՝ իր առաջարկած «գերբանականության» փոխարեն։
Նա խոստացել է մոտ ժամանակներս պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» արտահայտության օգտագործումը համապատասխան փաստաթղթերում և այլ նյութերում՝ պատճառաբանելով, որ այն ճշգրիտ չէ։
«Մոտ ժամանակներս մենք պաշտոնապես կարգելենք «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը բոլոր համապատասխան փաստաթղթերում և մնացած ամենուր՝ դրա անճշտության պատճառով», — գրել է Թրամփը սոցիալական ցանցի իր էջում։
Հետևեք մեզ՝ այստեղ