Գիտնականներ. Շաբաթական 55 ժամ աշխատելու դեպքում մարդը սրտի խնդիրներ կունենա
LifeԼոնդոնի գիտնականները զգուշացնում են, որ եթե մարդը շաբաթական աշխատում է 55 ժամ, ապա նրա մոտ մեծանում է սրտի խնդիրներ ունենալու հավանականություն
Նման աշխատասերների մոտ 40 տոկոսով մեծանում է սրտի անկանոն բաբախումը, ի համեմատ նրանց, ովքեր աշխատում են շաբաթական 35-40 ժամ։
Գիտնականներն ուսումնասիրել են Դանիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում ապրող 85 հազար միջին տարիքի մարդկանց տվյալներ։
Պարզ է դարձել, որ շաբաթական 55 ժամից քիչ աշխատող 1000 մարդկանցից 12-ի մոտ առիթմիայի դանդաղասրտություն տեսակն է զարգանում։ Այս մարդկանց մոտ նաև արյան բարձր ճնշում է նկատվում, նրանք ավելի հաճախ են ծխում և ալկոհոլ օգատգործում։