Գողության մեջ կասկածվող 28-ամյա Ալեքսանին հայտնաբերել են հյուրանոցի մոտ
ՀասարակությունՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 17.50-ին, Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրի մոտից բերման է ենթարկվել 28-ամյա Ալեքսան Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի եւ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: